Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Չենք կարողանում արևի տակ մեր տեղը գտնել

Չենք կարողանում արևի տակ մեր տեղը գտնել
16.12.2023 | 17:08

Կա տգիտության շատ վտանգավոր մի մակարդակ, որից ներքև այնքան տգետ ես լինում, որ չես գիտակցում, որ տգետ ես։

Սա վերաբերում է և մեր ժողովրդին, որը տգիտության ու ստրկամտության պատճառով չի կարողանում արևի տակ իր տեղը գտնել։

Առավել ևս սա վերաբերում է մեր տգետ վերնախավ կոչեցյալին և անկախության շրջանի մեր ղեկավարներին՝ իրենց ինքնագոհ ու նույնիսկ հավակնոտ տգիտության համար։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3054

Մեկնաբանություններ